8541 դիտում
22:52 08-11-2017
Ռուս մարզիկներին կարող են արգելել 2018թ.-ի Օլիմպիադային երգել ազգային հիմնը
Ձմեռային Օլիմպիական խաղերը 2018թ-ին կանցկացվեն հարավկորեական Փխենչխան քաղաքում փետրվարի 9-25-ը: Թե ինչ պայմաններով է խաղերին մասնակցելու Ռուսաստանը, նախկինի պես պարզ չէ:
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) դիտարկում է Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների տարբերակներ, քանի որ այդ երկրում, ինչպես պարզել է ՄՕԿ հետաքննությունը, գործել է սպորտում դոպինգի կիրառման պետական համակարգ: The New York Times-ի աղբյուրը պարբերականին պատմել է, որ այժմ ՄՕԿ ղեկավարությունը հակված է ռուս մարզիկներին արգելել մասնակցել խաղերի բացման արարողությանն ու կատարել սեփական երկրի հիմնը:
ՄՕԿ-ում նաև քննարկվում է մեկ այլ տարբերակ, որի համաձայն՝ ռուս մարզիկները կարող են խաղերին մասնակցել միայն չեզոք դրոշի ներքո՝ առանց ազգային խորհրդանիշների: Օլիմպիադային Ռուսաստանի մասնակցությունն ամբողջությամբ արգելել, ըստ ամենայնի, ՄՕԿ-ը չի պատրաստվում:
Հիշեցնենք, որ 28 երկրի հակադոպինգային գործակալություններ դեռևս սեպտեմբերին դիմել են ՄՕԿ Փխենչխանում կայանալիք Օլիմպիական խաղերին Ռուսաստանի մասնակցությունն արգելելու խնդրանքով: Հայտարարությունում նույնպես ասվում է, որ գործակալությունները դեմ չեն, եթե ռուս մարզիկները չեզոք դրոշի ներքո հանդես գան:
2016 թ-ին հրապարակվել են ՄՕԿ փորձագետ Ռիչարդ Մակլարենի զեկույցի երկու մասերը, որոնք վերաբերում են ռուս մարզիկների կողմից դոպինգի օգտագործմանը: Զեկույցի արդյունքում Ռուսաստանի թեթև և ծանր աթլետիկայի հավաքականներն, ինչպես նաև պարաօլիմպիական թիմն ամբողջությամբ հեռացվեց Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերից:
[url=https://jam-news.net/?p=68648&lang=hy]JAMNEWS[/url]
Նմանատիպ նյութեր
2787 դիտում
23:07 01-06-2014
Ղրիմում դպրոցականները խլացրել են Ռուսաստանի հիմնը՝ հնչեցնելով Ուկրաինայի հիմնը. տեսանյութ
7324 դիտում
21:47 22-05-2018
2018թ. աշխարհի առաջնության հիմնը կկատարեն Ուիլ Սմիթը, Նիկի Ջեմը և Էրա Իստրեֆին
Այս բաժնից
1069 դիտում
23:41 23-11-2024
ՀՀ-ում ՀՆԱ աճի տեմպերը կնվազեն, գործազրկությունը՝ կաճի․ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումը
1000 դիտում
21:39 23-11-2024
Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը
1042 դիտում
21:10 23-11-2024
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը