211652_close_icon
views-count4272 դիտում article-date 11:07 18-09-2017

Լիբիայի ափերին 3000-ից ավելի միգրանտների են փրկել

Լիբիայի առափնյա անվտանգության ծառայողները սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում երկրի հյուսիս-արևմտյան ափերին փրկել են ավելի քան 3000 միգրանտների կյանք։ Այդ մասին հաղորդում է Tass-ը։ Լիբիայի ռազմածովային ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Այուբ Քասեմի խոսքով՝ իրականացվել է 9 փրկարարական օպերացիա, որոնց ժամանակ հնարավոր է եղել փրկել տարբեր ազգությունների 2082 ներկայացուցչի, ևս 1047 հոգու լիբիացի ծովայինները 3 հավելյալ օպերացիաների արդյունքում դուրս են բերել ծովից։ Փրկարարական գործողությունների մեծ մասը կատարվել է մայրաքաղաք Տրիպոլիից 45 կմ և համապատասխանաբար 70 կմ հեռավորության վրա գտնվող Էզ-Զավիա և Սաբրաթ ծովափնյա քաղաքներից ոչ հեռու։

Նմանատիպ նյութեր