211652_close_icon
views-count2921 դիտում article-date 12:05 30-08-2016

Լիբիայի ափերին փրկել են 6000-ից ավելի միգրանտների

Միջերկրական ծովում Էրիտրեայից ու Սոմալիից շուրջ 6500 միգրանտների են լիբիական առափնյա անվտանգության աշխատակիցները փրկել խեղդվելուց։ Ինչպես տեղեկացնում է BBC-ն, մինչ այսօր ամենախոշոր փրկարարական օպերացիային մասնակցել են նաև Իտալիայի փրկարարները։ Միգրանտներին հայտնաբերել են լիբիական ափից 20 կմ հեռավորության վրա գերծանրաբեռնված նավակներում։ Հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչների խոսքով՝ միգրանտները լավ գիտեն, որ այդ նավակներով անհնարին է Լիբիայից հասնել Իտալիայի ափերը։ Ամենայն հավանականությամբ, նրանք ռիսկի են դիմել՝ հուսալով, որ մոտ 20 կմ հեռավորության վրա փրկարարները կնկատեն իրենց և կմոտենան։

Նմանատիպ նյութեր