Լիբիայի ափերին միգրանտների տեղափոխող նավ է խորտակվել
Առնվազն 10 մարդ է զոհվել Լիբիայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով, որը տեղափոխում էր միգրանտների:
Ինչպես հայտնում է BBC-ն, փրկվել են ավելի քան 100 միգրանտներ: Նավն ուղևորվելիս է եղել Իտալիայի ափեր, երբ ծանրաբեռնվածությանը չի դիմացել և սկսել է խորտակվել:
Իտալական առափնյա ծառայության տվյալներով՝ մահացածների մեծ մասը կանայք են:
ՄԱԿ-ի փոխանցմամբ՝ այս տարվա սկզբից Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի երկրներից Միջերկրական ծովով Իտալիա են հասել ավելի քան 64 հազար միգրանտներ ու փախստականներ: Ընդհանուր հաշվով՝ հունվարի ամսից նշված տարածաշրջանից ավելի քան 200 հազար մարդ է հասել Իտալիայի ափեր: