211652_close_icon

Իտալիայի ափերին 1 օրում 3 հազար միգրանտների են փրկել խեղդվելուց

views-count2605 դիտում article-date 16:23 31-08-2016
Իտալիայի աեափնյա անվտանգության աշխատակիցները նախօրեին փրկել են 3000 միգրանտների։ Միայն օգոստոսի 29-ին և 30-ին բաց ծովում խեղդվելուց փրկվել է մոտ 10000 միգրանտ, հաղորդում է DW-ն։ Համաձայն Միգրացիայի հարցով միջազգային կազմակերպության տվյալների՝ ընթացիկ տարում նավակներով Իտալիայի ափեր են հասել շուրջ 105 հազար միգրանտներ, որոնցից շատերը՝ Լիբիայից։ Ավելի քան 2700 միգրանտ խեղդվել է ծովում։ Ներկա պահին Լիբիայից Իտալիա հասնելու հիմնական ճանապարհը ծովն է։ Իսկ, երբ Եվրամիության ու Թուրքիայի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց բալկանյան ճանապարհը փակելու շուրջ, Թուրքիայից Հունաստան մեկնող միգրանտների թիվը զգալիորեն կրճատվեց։

Նմանատիպ նյութեր