Աստանայում մեկնարկել է Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների 6-րդ փուլը
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների հերթական՝ 6-րդ փուլը։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն։
Բանակցությունները սկսվել են հաշտության երաշխավոր երկրների աշխատանքային խմբերի հանդիպումով։
Հանդիպումներն անցնում են փակ դռների հետևում։ Ծրագրվում է, որ երկկողմ ձևաչափով բանակցություններից հետո դրանց կմիանան ՄԱԿ-ի ներկայացուցիչները։
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ Աստանայում կարող է ստորագրվել Սիրիայի հարցով փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ։