Հունիսի 12-ին Աստանայում ծրագրվում է Սիրիայի հարցով բանակցությունների նոր փուլ անցկացնել
Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչ Ահյա ալ-Արիդին հայտնել է, որ Սիրիայի հակամարտության հարցով բանակցությունների նոր փուլ է ծրագրվում անցկացնել Աստանայում հունիսի 12-ին, հաղորդում է Tass-ը։
Նրա խոսքով՝ ընդդիմությունը դեռևս որևէ որոշում չի կայացրել այդ ուղղությամբ։
«Այո, մեզ հայտնի է այդ մասին։ Բանակցությունները ծրագրվում է սկսել հունիսի 12-ին»,-ասել է ալ-Արիդին՝ պատասխանելով հարցին, թե ընդդիմությունը իրազեկվա՞ծ է, արդյոք, այդ մասին։
Նա ընդգծել է, որ բանակցությունների անցկացման օրը համաձայնեցնում են Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։
Նախորդ բանակցությունները տեղի են ունեցել Աստանայում, մայիսի 3-4-ին։