Հետաձգվել է Աստանայում նախատեսված Սիրիայի հարցով բանակցությունների անցկացումը
Հունիսի 12-13-ին Աստանայում ծրագրված Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով բանակցությունների հերթական փուլի անցկացումը հետաձգվել է։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անուար Ժայնակովը, հաղորդում է Ria Novosti-ն։
Առաջիկա շաբաթների ընթացքում փորձագիտական մակարդակով խորհրդակցություններ կանցկացնեն երաշխավոր երկրները իրենց մայրաքաղաքներում։
«Համաձայն հենց նոր ստացված տեղեկատվության՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչները Սիրիայում 4 անվտանգության գոտիների ստեղծման, ինչպես նաև այլ հարցերի շուրջ պայմանավորվածությունների իրագործումը քննարկելու են իրենց մայրաքաղաքներում»,-ասել է նա։