Աստանայում մեկնարկել է Սիրիայի հարցով բանակցությունների երրորդ փուլը
Աստանայում մեկնարկել է Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով բանակցային երրորդ փուլը։ Այս մասին տեղեկացնում է Ria Novosti-ն։
Տեղի կունենան նաև երկկողմ ու եռակողմ մի շարք խորհրդակցություններ։
Ներկա պահին ընթանում է ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ Ռուսաստանի պատվիրակության հանդիպումը՝ Միլոշ Ստրուգարի գլխավորությամբ։ ՌԴ պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը։
Բանակցություններում քննարկվելու է նաև գերիների փոխանակման նպատակով հանձնաժողով ստեղծելու հարցը։