78944 դիտում
22:14 07-09-2017
Երևանում վթարի է ենթարկվել Արմեն Աշոտյանին սպասարկող ծառայողական Toyota Camry-ն. կան վիրավորներ
Երեկ՝ սեպտեմբերի 6–ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Այվազովսկու փողոցում՝ Էրեբունի թանգարանի դիմաց, բախվել են Մանվել Գաբրիելյանի վարած Toyota Camry մակնիշի 011 HH 01 համարանիշի և Հովհաննես Սարգսյանի վարած Hyundai մակնիշի 0133 ՏՏ համարանիշի ավտոբուսը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներ Մ. Գաբրիելյանը, Հ. Սարգսյանը և Toyota Camry-ի ուղևորներ Ալբերտ Միրզախանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ Հ. Սարգսյանը ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն և դուրս գրվել:
Մ. Գաբրիելյանի և Ա. Միրզախանյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները քաղաքացիների հետ Toyota Camry-ի ուղևոր Ա. Միրզախանյանին, ով բախման հետևանքով արգելափակվել էր ավտոմեքենայում, դուրս են բերել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները նախ առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, այնուհետև տեղափոխել հիվանդանոց:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota Camry-ն հաշվառված է ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում և սպասարկում է Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին, իսկ Hyundai-ն սպասարկում է թիվ 39 երթուղին, վթարի մեղավորն էլ եղել է Hyundai-ի վարորդը, ով վթարային իրավիճակ է ստեղծել ու դարձել վթարի պատճառ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Աշոտյանը, բարեբախտաբար, ավտոմեքենայում չի եղել. նա այս օրերին գտնվում է Լիսաբոնում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1999 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)