211652_close_icon

Արաբկիրում ամիսներ շարունակ խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ջրի կորստի դեմն առան Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահն ու «Վեոլիա ջուր»-ը. շան գլուխը թաղված էր Արաբկիրի թաղապետարանի տակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

views-count12001 դիտում article-date 17:47 23-10-2025
SHAMSHYAN.com-ը հոկտեմբերի 15-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել՝ ներկայացնելով Երևանի Արաբկիր վարչական  շրջանի Մալխասյանց փողոցում տևական ժամանակ, ըստ բնակիչների, խմելու ջրի խողովակի վնասման պատճառով խմելու ջրի կորստի մասին:
 
Հրապարակման մեջ տեղեկացրել էինք, որ բնակիչները խնդրանքով դիմել էին հանրային ծառայությունները կարգավորվող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին, ում հանձնարարականով, խնդիրը հասկանալու համար, նշված վայր են ժամանել հաձնաժողովի անդամները: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, շնորհիվ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչների՝ խնդիրը վերջապես լուծվեց:
 
Խմելու ջրի կորստի հիմնական մեղավորը Արաբկիրի նախկին թաղապետերից մեկն է եղել, ով առանց սրտացավ մոտեցում ցուցաբերելու որոշում էր տվել ու քաղաքացին խմելու ջրի հսկայական խողովակի վրա քարե շինություն էր կառուցել, իսկ երբ առաջացել էր ջրի արտահոսք՝ խողովակի վնասման պատճառով, «Վեոլիա ջուր»-ը բազմաթիվ անգամներ փորձել է վթարը վերականգնել, խնդիրը լուծել, սակայն քարե շինության տերը, ըստ «Վեոլիա ջրի», չի թույլատրել, որպեսզի իրենց մասնագետները աշխատեն ու արդեն գործին բնակիչների խնդրանքով միջամտում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որից հետո օրերի ընթացքում խնդիրը կարգավորվում է:
 
Մնում է՝ Երևանի քաղաքապետարանը կամ Արաբկիրի թաղապետարանը գոնե այս դեպքում ցուցաբերեն բարի կամք և ջուրը դուրս տալու հետևանքով ճանապարհին առաջացած փոսերը, որոնք այս պահին լցված են հողով ու ավազով, կատարեն փոսալցման աշխատանքներ: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Մալխասյանց փողոցում, տևական ժամանակ, ըստ բնակիչների հայտնածի, խմելու ջրի խողովակի վնասման պատճառով խմելու ջուրն անխնա հոսում էր, ինչի հետևանքով անգամ ճանապարհի ասֆալտապատ որոշ հատվածներում առաջացել էին փոսեր:
 
Հրապարակման հաջորդ օրը տեղեկացել էինք, որ բնակիչները նամակով դիմել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին և տեղում խնդրին ծանոթանալով հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի հանձնարարականով՝ երեկ՝ հոկտեմբերի 14-ին, ժամանել էին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամները:

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ մինչ այդ հանձնաժողովի նախագահը իրավիճակին էլ ավելի լավ ծանոթանալու համար պատկան մարմինների պատասխանատուների հետ էր զրուցել:
 
Գ. Շամշյանը հայտնել էր, որ պարզվել է, որ մեղավորը ոչ թե «Վեոլիա ջուր» ընկերությունն է եղել, այլ Արաբկիրի նախկին թաղապետերից մեկը, ով, չգիտես՝ մարմնի որ մասով է մտածել, և տվել է շինարարության թույլտվություն, ու քաղաքացին խմելու ջրի համար նախատեսված հսկայական ջրախողովակի վրա շինություն է սարքել, իսկ հետո էլ սկսել են «Վեոլիա ջրին» անհիմն մեղադրել, թե չի գալիս և ոչ մի աշխատանք չի կատարում: 

Ու եթե Արաբկիրի այդ մեծն թաղապետը մինչև շինթույլտվություն տալը մեկ րոպեով այցելեր նշված վայր ու տեսներ, թե ինչի վրա է քարե շինությունը կառուցվում, դժվար թե որոշում տար՝ կառուցելու համար, կամ եթե այցելել է ու տեսել, թե ինչի վրա են կառուցում շենքը ու շինթույլտություն է տվել, այդ թաղապետով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամը և «Վեոլիա ջուր» ընկերությունը, ով կարող էր ընդհանրապես ոչինչ չանել, քանի որ դա պետք է աներ Երևանի քաղաքապետարանը՝ հանձինս քաղաքապետ Տիգրան Ավինյանի, Արաբկիրի թաղապետարանը՝ հանձինս Սուրեն Վարոսյանի, նույնիսկ քաղաքապետի գլխավոր խորհդական Կամո Արեյանը, ով «Վեոլիա ջրի» վրա մեղքը գցելու հիմնական պաշտոնայներից մեկն էր, օդ դուրս եկան, սակայն «Վեոլիա ջուր»-ը, այս դեպքում ընդառաջելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի խնդրանքը, իր միջոցներով խնդիրը կարգավորեց:

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր