211652_close_icon

Եվրամիությունը պատրաստվում է Հյս. Կորեայի դեմ պատժամիջոցները խստացնել

views-count3649 դիտում article-date 15:53 05-09-2017
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր Բունդեսթագում հայտարարել է, որ առաջիկա հանգստյան օրերին ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարները հանդիպում կանցկացնեն, որի ժամանակ քննարկվելու է Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցներն էլ ավելի խստացնելու հարցը, հաղորդում է rosbalt.ru-ն։ Մերկելն ընդգծել է այդ հանդիպման անհապաղ անցկացման անհրաժեշտությունը Փհենյանի միջուկային ու բալիստիկ փորձարկումների ֆոնին։ Նրա խոսքով՝ Գերմանիայի կառավարությունը ոչ մի ջանք չի խնայի, որպեսզի հակամարտությունը Հյս. Կորեայի հետ կարգավորվի դիվանագիտական խաղաղ ճանապարհով։

Նմանատիպ նյութեր