Խստացնել է պետք Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները. Վրաստանի նախագահ
Վրաստանը կիսում է Արևմուտքի դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ սհմանվող պատժամիջոցների հարցում: Նման հայտարարություն է արել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Ավելին, ընդգծել է, որ հարկավոր է երկարաձգել այդ պատժամիջոցները, որպեսզի Ուկրաինայի հետ տեղի չունենա այն, ինչ տեղի ունեցավ 2008 թվականին Վրաստանի հետ:
«Ռուսաստանի դեմկիրառվող պատժամիջոցները չպետք է կարճաժամկետ լինեն: Չպետք է տեղի ունենա այն, ինչ եղավ 2008 թվականին: Ուկրաինայի հարցը պետք է լինի քննարկումների առաջին տեղում: Ինչպես նաև Վրաստանի հարցը նույն ենթատեքստով պետք է շատ բարձր մակարդակի վրա բարձրացվի միջազգային քննարկումներում և միջազգային մտքերի ձևավորման ժամանակ»,-ասել է Մարգվելաշվիլին: