ՄԱԿ ԱԽ-ն խստացրեց Հյս.Կորեայի դեմ պատժամիջոցները
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նոր պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի դեմ, որոնք զգալիորեն կսահմանափակեն Փհենյանի կողմից հնարավոր արտահանումն ու ներմուծումը։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն։
2375 բանաձևը միաձայն ընդունվել է երկուշաբթի երեկոյան Նյու Յորքում կայացած նիստում տեղի ունեցած քվեարկության ժամանակ։
Համաձայն փաստաթղթի՝ սահմանափակվել է Հյուսիսային Կորեայի կողմից նավթամթերքների արտահանումը։ Բացի այդ, Փհենյանը չի կարողանա գնել գազի հեղուկ կոնդենսատ, ինչպես նաև վաճառել տեքստիլ ապրանքներ։
Բանաձևում նշվում է նաև, որ ՄԱԿ ԱԽ-ը պատրաստ է աջակցել վեցակողմ բանակցությունների վերականգնմանը և կողջունի երկխոսության միջոցով խաղաղ բանակցությունները, որոնք ուղղված կլինեն հակամարտության խաղաղ կարգավորմանը։
Նշենք, որ բանաձևի հեղինակն է ԱՄՆ-ն։