ԱՄՆ-ն մտադիր է խստացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները
Միացյալ Նահանգները պատրաստվում է խստացնել Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցները: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին՝ Հարավային Կորեայի ԱԳ նախարար Յուն Բյոն Սեի հետ անցկացրած հանդիպումից հետո:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցների խստացման շուրջ քննարկումներ կանցկացնի նաև Չինաստանի իշխանությունների հետ հունիսին Վաշինգտոնում կայանալիք գագաթաժողովի ժամանակ: