4349 դիտում
20:45 04-09-2017
Տրանսպորտի նախարարը հարավկորեացի գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության ծրագրեր
Հարավային Կորեայում սեպտեմբերի 4-6-ն անցկացվող Գլոբալ ենթակառուցվածքների համագործակցության համաժողովի շրջանակներում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպել է Հարավային Կորեայի հողի, ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար Քիմ Հյուն-Միին:
Հանդիպման ընթացքում քննարկել են ճանապարհաշինության, թվային ենթակառուցվածքների ոլորտների զարգացման հեռանկարներին առնչվող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է այս ոլորտներում իրականացվող պետական քաղաքականությունը և ընթացիկ ծրագրերը: Կողմերը մտքեր են փոխանակել նաև պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափով հարավկորեական փորձի, տեխնիկական ներուժի և Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերում հարավկորեական ընկերությունների ներգրավման հարցի շուրջ:
Նախարար Վահան Մարտիրոսյանը Քիմ Հյուն-Միին հրավիրել է Հայաստան: Վերջինս իր հերթին պատրաստակամություն է հայտնել ամրապնդել և խորացնել երկկողմ համագործակցությունը:
[b]
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
14611 դիտում
21:52 29-06-2017
ՀՀ տրանսպորտի նախարարը բելառուս գործընկերոջ հետ քննարկել է տրանսպորտային համագործակցության հեռանկարները
Այս բաժնից
358 դիտում
09:17 19-05-2024
Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի՝ Ֆրանկոֆոնիայի հարցերով համակարգող Ամիրա Միհայլեսկուի հետ
583 դիտում
09:03 19-05-2024
Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
730 դիտում
23:27 18-05-2024
Հավատացա՜ծ եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչեւ վերջ տանելու է․ գնդապետ Մախսուդյան