2638 դիտում
20:40 12-03-2019
Տրանսպորտի նախարար Հակոբ Արշակյանը բուլղարացի գործընկերոջ հետ քննարկել է համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը մարտի 12-ին ընդունել է Բուլղարիայի Հանրապետության տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության նախարար Ռոսեն Ժելյազկովի գլխավորած պատվիրակությանը, ովքեր Երևանում մասնակցում են Առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի աշխատանքներին։
Ողջունելով ներկաներին՝ նախարար Հակոբ Արշակյանն անդրադարձել է երկու երկրների միջև պատմականորեն հաստատված բարեկամական հարաբերություններին, ընդգծել, որ ներկայում ևս կա մեծ ներուժ բազմաթիվ ուղղություններով այն զարգացնելու և խորացնելու համար։
Ռոսեն Ժելյազկովը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, անդրադարձել է հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին: Նա նշել է, որ բուլղարական պատվիրակությունը, որի կազմում են նաև գործարար շրջանակների ներկայացուցիչներ, հետաքրքրված են Հայաստանում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններով։
Հակոբ Արշակյանը ներկայացրել է համագործակցության մի շարք ուղղություններ, մասնավորապես, բարձր տեխնոլոգիաների, ինտերնետ կապուղիների, կիբերանվտանգության, գիտատեխնիկական ոլորտներում։
«Հայաստանի նոր կառավարությունը միտված է ակտիվորեն զարգացնելու կապերն այն երկրների հետ, որոնց հետ պատմականորեն ունեցել ենք բարեկամական և փոխգործակցային լավ հարաբերություններ։ Գիտատեխնիկական և տեխնոլոգիական ոլորտներում մենք ցանկություն ունենք առավել ակտիվացնելու գործակցությունը եվրոպական երկրների, ինչպես նաև աշխարհի մյուս պետությունների հետ»,- ընդգծել է նախարարը:
Հակոբ Արշակյանն անդրադարձել է նաև վերջերս Իրանում ստորագրված հուշագրին, համաձայն որի՝ ստեղծվելու է Հայաստանի տարածքով Պարսից Ծոցի և Ասիայի երկրները Եվրոպային միացնելու ինտերնետ հասանելիության տարանցիկ կապուղի։ Նա ընդգծել է նաև, որ տեղեկատվական տեխնոլոգիաները և կիբերանվտանգությունը սահմաններ չունեն, դրանց շուրջ միավորվում են բոլոր երկրները, և այդ ուղղությամբ ևս կա համագործակցության մեծ ներուժ։
Ռոսեն Ժելյազկովը Հակոբ Արշակյանին է ներկայացրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում Բուլղարիայի վերջին տարիների ընթացքում գրանցված ձեռքբերումները, ընդգծել այդ ոլորտում երկու երկրների տաղանդավոր մասնագետների առկայության փաստը, համագործակցության լայն հեռանկարների հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների, ավիափոխադրումների ոլորտներին։ Ռոսեն Ժելյազկովը տեղեկացրել է բուլղարական կողմի պատրաստակամության մասին՝ բեռնափոխադրումների ընթացքում երկկողմ թույլտվությունների ավելացման վերաբերյալ։
Նա ընդգծել է բուլղարական կողմի հետաքրքրվածությունը Եվրոպայից Հայաստանի տարածքով դեպի Իրան մուլտիմոդալ փոխադրումներ կատարելու վերաբերյալ։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ոլորտի մասնագետների և պատասխանատուների մասնակցությամբ ներկայացված բոլոր թեմաների շուրջ առաջիկայում կազմակերպել ընդլայնված քննարկումներ:
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
1702 դիտում
16:14 11-09-2019
Նախարար Հակոբ Արշակյանը Տաջիկստանի իր գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
960 դիտում
22:28 20-10-2022
Հակոբ Սիմիդյանը և Ռուբեն Խաչատրյանը քննարկել են նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները
2041 դիտում
13:04 14-06-2019
Նախարար Հակոբ Արշակյանը Տաջիկստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
Այս բաժնից
1213 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1183 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1009 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը