211652_close_icon
views-count5233 դիտում article-date 15:59 03-09-2017

Գերմանիայում ավիառումբի հայտնաբերման պատճառով բնակչության ռեկորդային տարհանում է իրականացվել

Գերմանական Ֆրանկֆուրտ-նա-Մայնե քաղաքում բնակչության ռեկորդային տարհանում է իրականացվել՝ ամենախոշորը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ը: Աղբյուրը նշում է, որ պատճառը եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած բրիտանական 1,8 տոննա քաշով ավիառումբը, որը այսօր՝ սեպտեմբերի 3-ին, առավոտյան հայտնաբերվել է Ֆրանկֆուրտ-նա-Մայնե քաղաքում: Հաղորդվում է, որ տարածքից տարհանվել է ռեկորդային՝ 60 հազար բնակիչ: Սակրավորների աշխատանքները կմեկնարկեն Հայաստանի ժամանակով Ժամը 14:00-ին:

Նմանատիպ նյութեր