Երկրաշարժ` Տոկիոյում. առափնյա տարածքներից բնակչության անհապաղ տարհանում է հայտարարվել
Տոկիոյում այսօր ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ճապոնիայի հիդրոօդերևութաբանական գործակալության փոխնացմամբ` երկրաշարժը եղել է 5.6 մագնիտուդ ուժգնության: Իսկ ավելի ուշ իշխանությունները հայտարարել են ցունամիի սպառնալիքի մասին:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, երկրաշարժի հետևանքով դադարեցվել է երթևեկությունը Տոկիոյի մետրոպոլիտենում, ինչպես նաև արագընթաց երկաթուղային ճանապարհներում: Հայտարարվել է առափնյա տարածքներից բնակչության անհապաղ տարհանում: