Զորավար Մանվել Գրիգորյանը և ԵԿՄ-ի անդամները մասնակցել են սեպտեմբերմեկյան միջոցառումների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԵԿՄ եռասերունդ ընտանիքն ակտիվ մասնակցություն ունեցավ Դիտելիքի, գրի եւ դպրության օրվա միջոցառումներին: Անխտիր բոլոր դպրոցներում միջոցառումներին մասնակցում էին երկրապահներ:
Ի դեպ, ԵԿՄ-ն, որ գրենական պիտույքներով լի դպրոցական պայուսակներ էր նվիրել Արցախի բոլոր առաջին դասարանցիներին՝ շուրջ 3 000 երեխայի, մոտ 2 000 պայուսակ էլ Հայաստանի դպրոցներում նվիրեց:
Տարբեր դպրոցներում տոնական միջոցառումներին մասնակցել են նաեւ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը, ԵԿՄ վարչության բոլոր անդամները: