6550 դիտում
19:29 03-09-2017
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը շնորհավորել է արտակարգ իրավիճակների աշխատակիցներին` մասնագիտական տոնի կապակցությամբ
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ արտակարգ իրավիճակների համակարգի բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ։
Թեպետ նշում ենք կառույցի 20-ամյակը, բայց այս համակարգի ստեղծման կարեւորությունը գիտակցվեց 1988-ի աղետալի երկրաշարժից հետո։ Արագ ձեւավորվեց կառույցը։ 1989-94 թվականների ազատագրական պատերազմի ժամանակ համակարգի շատ եւ շատ մասնագետներ, ղեկավարներ անձնուրացաբար մասնակցեցին մարտական գործողություններին։ Դժվարին պայմաններում, ընթացող պատերազմի ժամանակ հայրենիքին ծառայություներ մատուցելուն զուգահեռ՝ այս համակարգի պրոֆեսիոնալները կայացրին կառույցը։
Այսօր անվարան կարող ենք պնդել, որ պետության մեջ ամենակայացած կառույցներից մեկը հենց ԱԻՆ-ն է։ Այն հստակորեն կարողանում է կատարել իր ֆունկցիաները, օպերատիվ կարողանում է արձագանքել ցանկացած աղետի։ Համկարգի մասնագետների արհեստավարժությունը դրսեւրվեց նաեւ վերջին շաբաթներում՝ անտառային հրդեհների եւ «Նաիրիտ»-ի հրդեհի ժամանակ։
ԱԻՆ ղեկավարների հմտության շորհիվ այսօր մեր հանրությունն առավել պաշտպանված է, առավել իրազեկված, առավել ճշգրտորեն կարող է իրեն դրսեւորել ցանկացած տարերային աղետի, բնության ցանկացած անակնկալի դեպքում։
Երկրապահ կամավորականների միությունն ու ԱԻՆ-ը դեռ 2014-ի օգոստոսի 19-ին գործակցության հուշագիր են ստորագրել, որով ԱԻՆ մասնագետներն ընդգրկվում են պատանի, երիտասարդ երկրապահների հրամանատարասերժանտական դասընթացներում, երաշխավորում են պատանիների եւ աղջիկների անվտանգությունը ճամբարային հավաքների, ուխտագնացությունների, բոլոր զանգվածային միջոցառումների ժամանակ։ Փոխադարձաբար պատանի երկրապահներն ընդգրկվում են ԱԻՆ-ի պատանի փրկարարների ջոկատներում։
Ես անձամբ բարեկամություն եմ արել ԱԻՆ ղեկավարների հետ։ Էդիկ Բարսեղյանի հետ շատ մտերիմ եմ: Արմեն Երիցյանն իմ լավ ընկերն ու բարեկամն էր։
Արտակարգ իրավիճակների գործող նախարար Դավիթ Տոնոյանը իմ վաղեմի բարեկամն ու զինակից ընկերն է։ Նրա հետ ես երկար գործակցել եմ պաշտպանության նախարարությունում։ Նա ՊՆ-ում ապացուցել է իր նվիրվածությունը հայրենիքին, պետությանը։ Այսօր էլ Տոնոյանի շնորհիվ ԱԻՆ համակարգը զարգանում եւ կատարելագործվում է։ Վստահ ենք, որ Դավիթ Տոնոյանի ղեկավարությամբ արտակարգ իրավիճակների համակարգն առավել արդյունավետորեն կծառայի պետությանը, ժողովրդին:
Հավաստիացնում եմ եռասերունդ երկրապահական ընտանիքի անունից, որ ԵԿՄ-ի եւ ԱԻՆ-ի համագործակցությունն ի շահ հայ ազգի, ի փառս մեր պետության տեւական եւ արդյունավետ է լինելու։
Նմանատիպ նյութեր
10355 դիտում
07:39 07-10-2016
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի շնորհավորանքը Երեւանի տոնի կապակցությամբ
37876 դիտում
09:45 28-03-2018
Մեր զրուցակիցն է ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը
Այս բաժնից
484 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
325 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց