211652_close_icon

Ռուսաստանը և Թուրքիան Սիրիայի անվտանգության գոտիներում հրադադարի խախտումներ են արձանագրել

views-count4444 դիտում article-date 13:05 31-08-2017
Սիրիայում հաշտության հարցերով հանձնաժողովի ռուս պատվիրակները վերջին օրերին անվտանգության գոտիներում հրդադարի խախտման 13 դեպք են արձանագրել, թուրք ներկայացուցիչները՝ 3։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։ Այդուհանդերձ, իրավիճակը նշված գոտիներում գնահատվում է կայուն։ Անկանոն կրակոցների մեծ մասը արձանագրվել է ԻՊ-ի և «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորումների կողմից վերահսկվող տարածքներում։ Ներկա դրությամբ հրադադարի գործընթացին միացաց բնակավայրերի թիվն անփոփոխ է մնում՝ 2214 ։

Նմանատիպ նյութեր