Սիրիայի անվտանգության գոտիներում իրավիճակը կայուն է. արձանագրվել է հրադադարի ընդամենը 9 խախտում. ՌԴ ՊՆ
Սիրիայում ստեղծված անվտանգության գոտիներում հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվում է՝ կայուն է։ Վերջին 2 օրերին Ռուսատսանը արձանագրել է ռեժիմի խախտման ընդամենը 6, Թուրքիան՝ 3 դեպք։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին։
«Իրավիճակը անվտանգության գոտիներում գնահատվում է որպես կայուն։ Ռուսական կողմն արձանագրել է Դամասկոսի նահանգում՝ կրակոցի 2, Դերիայում՝ 2, Համայում՝ 2 դեպքեր, թուրքական կողմն արձանագրել է 3 խախտում Հոմս նահանգում»,-ասված է ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Նշենք, որ հրադադարի ռեժիմին միացած բնակավայրերի թիվն ավելացել է՝ հասնելով 1497-ի։ Հալեպ, Դամասկոս, Համա, Հոմս և Էլ-Կունեյթրա նահանգներում զինված ընդդիմության խմբերի հետ բանակցությունները շարունակվում են։