Լոնդոնի կենտրոնում տղամարդը մեկ մետրանոց դանակով հարձակվել է ոստիկանների վրա. կա 3 վիրավոր
Լոնդոնի Բուքինհեմյան պալատի հարևանությամբ երեկ՝ օգոստոսի 25-ին, ուշ գիշեր տղամարդը մեկ մետրանոց դանակով հարձակվել է հերթապահող ոստիկանների վրա: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ անհայտ անձը Toyota Prius մակնիշի ավտոմեքենայով ներխուժել է արգելված գոտի, այնուհետև դուրս եկել մեքենայից ու «Ալլահ Աքբար» բղավելով՝ 122 սմ երկարությամբ դանակով հարձակվել ոստիկանների վրա:
Ոստիկանները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել, սակայն նրանցից 3-ը վիրավորում են ստացել և հոսպիտալացվել:
Տղամարդը ձերբակալված է:
Թագավորական ընտանիքի անդամները այդ պահին տարածքում չեն եղել: