Իսպանիայում տղամարդը, «Ալլահ աքբար» բացականչելով, դանակով հարձակվել է ոստիկանների վրա
Իսպանիայի ազգային ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, ով դանակով հարձակվել է ոստիկանների վրա: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` դեպքը տեղի է ունեցել Մելիլյայի և Մարոկկոյի սահմանին` Մելիլյայի Բենի Անսար կոչվող անցակետում: Հարձակման պահին տղամարդը բղավել է «Ալլահու աքբար» արտահայտությունը:
Ոստիկանությունը ձերբակալել է նրան: Մեկ ոստիկան թեթև վնասվածք է ստացել: