27880 դիտում
13:57 03-10-2022
Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում. երկամսյա վարժական հավաքներին չներկայացած տղամարդը դանակով հարձակվել է ոստիկանների վրա, հնչել է կրակոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հոկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորն ու անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչը մեկնել են Լոռու մարզի Արծնի գյուղ, որտեղ հանդիպել են Լոռու մարզի բնակիչ՝ 39-ամյա Արման Ա-ին և փորձել են պարզել, թե ինչու է հրաժարվել ներկայանալ տարածքային զինկոմիսարիատ, որպեսզի մասնակցի արձանագրության կազմմանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արձանագրությունը պետք է կազմվեր այն բանի համար, որ Արման Ա-ն հրաժարվել է ներկայանալ վարժական հավաքներին ու վարժական հավաքներից խուսափելու համար կազմվել է արձանագրություն, սակայն, երբ նրան հրավիրել են Տաշիրի համայնքապետարան՝ երկամսյա հավաքներին նրա մասնակցության համար կազմված կտրոնը ստանալու, նա չի եկել։
Երեկ, երբ ոստիկանները մեկնել են Արծնի գյուղ ու նրան հայտնել են, թե ինչն է պատճառը, որ հրաժարվել է ներկայանալ զինկոմիսարիատ, նա վրդովել և հայհոյանքներ ու սպառնալիքներ է հնչեցրել ոստիկանների հասցեին, ապա ձեռքին եղած դանակով փորձել էհարվածել անչափահասների գործերով տեսուչ Ա. Այվազյանին, ապա չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին՝ շարունակել է դանակը ձեռքին առաջ գալ դեպի Ա. Այվազյանի և քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Հ. Ջանոյանի ուղղությամբ։
Այլ ելք չունենալով՝ անչափահասների գործերով տեսուչը իր հաշվեցուցակային՝ «Մակարով» տեսակի ատրճանակից 1 անգամ նախազգուշական կրակոց է արձակել օդ, ապա կարողացել է վնասազերծել Արման Ա-ին և տեղափոխել ոստիկանության Տաշիրի բաժին։
Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը։
Դեպքի փաստով ոստիկանության Տաշիրի բաժնում կազմված փաստաթղթերն ու հանցագործության գործիք հանդիսացող դանակը։ ուղարկվել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
1597 դիտում
13:35 10-03-2022
Կառավարությունը երկամսյա վարժական հավաքներ հայտարարեց. հավաքներին կներգրավվի մինչև 724 քաղաքացի
7465 դիտում
19:20 25-07-2017
Իսպանիայում տղամարդը, «Ալլահ աքբար» բացականչելով, դանակով հարձակվել է ոստիկանների վրա
4871 դիտում
18:12 26-08-2017
Լոնդոնի կենտրոնում տղամարդը մեկ մետրանոց դանակով հարձակվել է ոստիկանների վրա. կա 3 վիրավոր
Այս բաժնից
9669 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին