Լոնդոնում տղամարդը դանակով հարձակվել է անցորդների վրա և ոստիկանների կողմից սպանվել. կան վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր Լոնդոնի հարավում ահաբեկչության արդյունքում մի քանի հոգի դանակի հարվածներից վնասվածքներ են ստացել: Մարդկանց վրա հարձակված տղամարդուն ոստիկանությունը գնդակահարել է:
«Սթրեթեմում զինված ոստիկանները վնասազերծել են տղամարդուն: Այս պահին մի քանի վիրավորի մասին է հայտնի», նշված է Սքոթլանդ-Յարդի հայտարարության մեջ:
Դեպքի հանգամանքները պարզվում են, սակայն միջադեպը ոստիկանությունը արդեն որակել է ահաբեկչության հետ առնչվող:
«Ես չեմ տեսել, թե ինչ է տեղի ունեցել, բայց հետևանքները տեսա. բազմաթիվ զինված ոստիկաններ և շտապօգնության մոտ 10 մեքենա», ասել է դեպքի ականատեսներից մեկը:



