211652_close_icon

ԱՄՆ-ն կոչ է արել ՄԱԳԱՏԵ-ին ստուգումեր անցկացնել Իրանի ռազմաբազաներում

views-count7804 դիտում article-date 13:28 26-08-2017
ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Միքքի Հեյլին հայտարարել է, որ միջուկային զենքի փորձագետները հասանելիություն չունեն Իրանի ռազմական օբյեկտներին, ինչը պետք է ներառված լինի միջուկային գործարքի րջանկաներում, հաղորդում է Reuters-ը։ «Ես վստահություն ունեմ ՄԱԳԱՏԵ-ի հանդեպ, սակայն նրանք գործ ունեն պետության հետ, որը իր պատմության ընթացքում մտապես ստել է և միջուկային գաղտնի ծրագրեր իրականացրել»,-ընդգծել է Հեյլին։ Նա կոչ է արել Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությանը օգտագործել իր ողջ լիազորությունները, որպեսզի Թեհրանը պահպանի գործարքով նախատեսված բոլոր կետերը։ Ըստ Հեյլիի՝ նշված միջոցառումներն անհրաժշտ ն, որպեսզի ապահովվի Իրանի կողմից համապարփակ համաձայնագրի ամբողջական իրականացումը։

Նմանատիպ նյութեր