Իրանը չի թույլատրի ՄԱԳԱՏԵ-ին ստուգումներ անցկացնել իր միջուկային օբյեկտներում
Իրանցի զինվորականները թույլ չեն տա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչներին ստուգումներ անցկացնել Իրանի միջուկային օբյեկտներում, հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-մայոր Հասան Ֆիրուզաբադին:
Նա հիշեցրել է այն սահմանը, որը չպետք է համապարփակ համաձայնագրի գործարքը կնքելուց հետո հատեն ՄԱԳԱՏԵ-ն և միջուկային հարցով բանակցողների խումբը և այդկերպ վնասեն երկրի պաշտպանունակությունը:
«Իրանի ազգային շահերը պահանջում են, որպեսզի պատժամիջոցների չեղարկումը կրի անվերադարձ բնույթ: Այդ հարցը առևտրի կամ փոխզիջման առարկա չէ»,-հավելել է իրանցի գեներալը: