211652_close_icon
views-count2262 դիտում article-date 23:06 24-08-2017

Փրկարարները վատառողջ բնակչին մոտեցրել են շտապօգնության մեքենային

Օգոստոսի 24-ին, ժամը 16:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների 7-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը բնակարանի դուռը բացվել է տեղի ուժերով. 1932 թ. ծնված Ռ. Ե.-ը անօգնական վիճակում ընկած է եղել բակում: Փրկարարները Ռ. Ե.-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: *** Օգոստոսի 24-ին, ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան փողոցի թիվ 24 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից 7-րդ հարկի իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1939 թ. ծնված Գ. Ա.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Օգոստոսի 24-ին, ժամը 12:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսահակյան թաղամասի թիվ 1/2 շենքի բնակարաններից մեկի բնակչին 6-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1954 թ. ծնված Օ. Շ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր