Փրկարարները վատառողջ բնակչին մոտեցրել են շտապօգնության մեքենային
Օգոստոսի 23-ին, ժամը 10:27-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հասրաթյան փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է և չի կարողանում բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը, պատշգամբի հատակին ընկած հայտնաբերել վատառողջ՝ 1958 թ. ծնված Ռ. Մ.-ը, ում իջեցրել են բնակարանից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Արմենիա ԲԿ:
***
Օգոստոսի 23-ին, ժամը 12:50-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:42-ի սահմաններում թիվ 1 հանրային լողափում՝ հերթապահության ընթացքում լճի մեջ, նկատել են խեղդվող քաղաքացու։
Ջրափրկարարները ջրից դուրս են բերել 2000 թ. ծնված Ի. Խ.-ին: