Մարվել են տարբեր խոտածածկ տարածքներում առաջացած բոլոր հրդեհները
Օգոստոսի 22-23-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան քաղաքի Աճառյան փողոցում գտնվող «Դղյակ» հյուրանոցային համալիրից դեպի Զեյթունի ե/գ տանող ճանապարհի մոտակայքում՝ 3000 քմ:
Կոտայքի մարզի Արգել գյուղի գերեզմանատանը՝ 8000 քմ, Ակունք-Զառ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին՝ մոտ 4 հա, Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին 3-րդ կմ-ին՝ 2000 քմ, Լոռու մարզի Հագվի գյուղին հարակից տարածքում՝ 2500 քմ, Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհին՝ 11 հա հնձած արտ և 1 հա չհնձած գարու արտ, Վանաձոր քաղաքի Կոնգո թաղամասի գերեզմանատանը՝ 1000 քմ խոտածածկ տարածք, Տավուշի մարզի Բերդավան գյուղի մոտակայքում՝ 200 քմ, Լուսահովիտ գյուղի մոտակայքում՝ 4000 քմ, Սարիգյուղի մոտակայքում՝ մոտ 3 հա, Աչաջուր գյուղի սկզբնամասում՝ մոտ 10 հա, Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի մոտակայքում՝ 2 հա խոտածածկույթ և ցորենի հնձած արտ՝ մոտ 5հա:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: