211652_close_icon
views-count4350 դիտում article-date 09:43 21-08-2017

Մարվել են տարբեր խոտածածկ տարածքներում առաջացած բոլոր հրդեհները

Օգոստոսի 20-21-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի թիվ 4 դպրոցի մոտակայքում այրվել է մոտ 1500 քմ խոտածածկույթ, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում՝ մոտ 500 քմ, Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղում՝ մոտ 1 հա, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտակայքում՝ մոտ 200 քմ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր