21151 դիտում
17:46 17-08-2017
Արտակարգ իրավիճակ Երևանում. խմելու ջրի խողովակի վնասվելու պատճառով փողոցը ողողվել է ջրով. օպերատիվորեն ժամանել են «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 17-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Մոլդովական 56/1 շենքի մոտ ստորգետնյա ջրատարի վնասվելու պատճառով խմելու ջուրը ամբողջությամբ ողողել է փողոցը՝ դժվարություն առաջացնելով մեքենաների երթևեկելու և հետիոտների համար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խնդրին օպերատիվորեն արձագանքել են «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչները և ժամանել դեպքի վայր:
Դեպքի վայրում արդեն գնահատելով իրավիճակը՝ «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասում էին, որ աշխատանքները սկսելու համար սպասում են թաղապետարանի թույլատվությանը և որ մոտ ժամը 20:00-ի սահմաններում աշխատանքները ավարտված կլինեն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
35447 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց