Արմավիրում 1000-ավոր բնակիչներ շաբաթներով ջուր չեն ստանում, իսկ Բաղրամյան փողոցում 3-րդ օրն է՝ նոր ասֆալտապատված հատվածում ջրի խողովակի վնասվելու պատճառով ջուրը կորում է․ մարզպետն ու քաղաքապետը անզոր են «Վեոլիա Ջուր»-ի դեմ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եթե Հայաստանում սոցհարցում իրականացվի, թե որ կառույցի գործունեությունն է ժողովրդի մոտ բացասական գնահատվում, ապա եռյակում կընդգրկվի «Վեոլիա Ջուր» ընկերությունը, եթե ոչ պատվավոր առաջին հորիզոնականում, և դրա պատճառը այդ ընկերության ոչ ճիշտ աշխատանքային քաղաքականությունն է։
Աշխարհի ցանկացած երկրում իշխանության ամենաբարձր պաշտոնյաների մակարդակով պայքար է տարվում, որպեսզի ջրի կորուստ չլինի, իսկ խմելու ջրի համար նույնիսկ պատմությունը հուշում է, որ պետությունը պետության դեմ է պատերազմել, իսկ ահա Հայաստանում «Մեծն Վեոլիա Ջուր» ընկերության փնթի աշխատանքի հետևանքով երեք օր է՝ Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի 8 և 6 շենքերի բակում խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ջուրը կորում է՝ հասնելով հարևան շենքերի բակեր և փողոցներ։
Այսօր՝ ապրիլի 24-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները զայրացած իրենց խոսքն էին ուղղում «Վեոլիա Ջուր» ընկերության հասցեին, որ 3 օր է իրենք ահազանգում են «Վեոլիա Ջուր», 3 օր է նույն դատարկ ու սին պատասխաններն են ստանում՝ տեղյակ ենք, կգանք։
Հետաքրքիր է՝ Արմավիր քաղաքում, ինչու միայն քաղաքում, Արմավիրի մարզում, հարյուրավոր բնակիչներ խմելու ջրի խնդիր ունեն, օրերով, անգամ շաբաթներով ջուր չեն ստանում, իսկ մեր մոտ ջուրը կորում է, իսկ «Վեոլիա Ջուր»-ն էլ ոչինչ չի ձեռնարկում դրա դեմն առնելու ուղղությամբ։ Հետաքրքիր է նաև, որ նույնքան անտարբերություն է ցուցաբերվում Արմավիրի մարզպետարանի և Արմավիրի քաղաքապետարանի կողմից։ Մի՞թե Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, Արմավիրի քաղաքապետ Վարշամ Սարգսյանը այդքան անզո՞ր են, որ «Վեոլիա Ջուր»-ին պարտավորեցնեն շատ արագ վերացնել վթարը և դադարեցնել ջրի կորուստը։
Բայց դե մարզպետն ու քաղաքապետը ընկել են դռնեդուռ, սրտիկներ են մարդկանց ցույց տալիս, բայց չեն էլ հասկանում, որ ջուրը այս օրերին անհրաժեշտ է սրտից թույլ հազարավոր արմավիրցիների, ու այդ ջուրը ոչ սրտացավ աշխատանքի պատճառով կորում է։
Եթե մի քիչ մարզպետն ու քաղաքապետը սիրեն ու գնահատեն Արմավիրը, ապա ժամերի ընթացքում պետք է այս խնդիրը վերացնեն։
Ի դեպ, ջրի խողովակը վնասվել է այն հատվածում, որտեղ ամիսներ առաջ քաղաքապետարանը ասֆալտապատում է արել՝ հաշվի չառնելով բնակիչների հորդոր-խնդրանքները, որ ասֆալտապատումը դեռ չանեն, թող «Վեոլիա Ջուր»-ը փտած ու դարն ապրած ջրախողովակները փոխի, որ հետագայում նման վիճակներ չլինեն։
Մինչդեռ ունենք այն, ինչ ունենք․ անգործության մատնված «Վեոլիա Ջուր», բնակիչների խնդրանք-հորդորն արհամարհող մարզպետ ու քաղաքապետ։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։