ԱՄՆ-ն Հյս. Կորեայի հետ բանակցում է միայն իր քաղաքացիներին վերադարձնելու շուրջ. Սպիտակ Տուն
Միացյալ Նահանգները ներկա պահին բանակցություններ է վարում Հյուսիսային Կորեայի հետ միայն այդ երկրի բանտերում գտնվող իր քաղաքացիներին վերադարձնելու շուրջ։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ Տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսը, հաղորդում է Tass-ը։
Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ վերջինիս լրագրողները խնդրել են հստակեցնել նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը Փհենյանի նկատմամբ, ինչի մասին Twitter-ի իր միկրոբլոգում ԱՄՆ-ի նախագահը գրել էր. «Ես ասել եմ Ռեքս Թիլլերսոնին, մեր հիանալ պետքարտուղարին, որ նա իզուր է ժամանակ վատնում՝ փորձելով բանակցություններ վարել «հրթիռ-մարդուկի» հետ։ Խնայեք ձեր էներգիան, Ռեքս։ Մենք անելու ենք այն ամենը, ինչ անհրաժեշտ կլինի»։
Նշենք, որ Թրամփը վերջերս Հյս. Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին սկսել է անվանել «հրթիռ-մարդուկ»։