29037 դիտում
10:10 07-08-2017
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 28-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, նա հիվանդանոցում մահացել է
Այսօր՝ օգոստոսի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Մարտունու բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին հայտնել են, որ «պոլիտրավմա, կոմատոզ վիճակ, ծայրահեղ ծանր վիճակ, մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ Մարտունու ոստիկանապետի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի քննիչները։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Մեծ Մասրիկ գյուղի 8-րդ փողոցի բնակիչ՝ 28-ամյա Արմեն Սարգսյանն է, ով նույն օրը, ժամը 02։20- սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում իր վարած Opel Vectra մակնիշի 34 ԼN 966 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Փաստի առթիվ Մարտունու քննչական բաժնի ավագ քննիչ Մարդոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: