211652_close_icon
views-count108913 դիտում article-date 09:08 18-07-2018

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 20-ամյա վարորդը Opel-ով բախվել է հաստաբուն ծառին. Վարորդը հիվանդանոցում մահացել է, բժիշկները պայքարում են 3 երիտասարդ վիրավորների կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 02:50-ի սահմաններում Սևան քաղաքի բնակիչ, 20-ամյա Նարեկ Հունանյանը Երևան-Իջևան ավտոճանապարհի 73 կմ հատվածում՝ գազալցակայանի հարևանությամբ, իր վարած Opel Astra մակնիշի 34 FF 865 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ն. Հունանյանը, ուղևորներ համաքաղաքացի,19-ամյա Էդվարդ Խալաֆյանը, Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչներ, 20-ամյա Արսեն Ղազարյանն ու18-ամյա Դավիթ Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ժամեր անց, 06:20-ի սահմաններում Ն. Հունանյանը հիվանդանոցում մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտայկան հաշվարկով: Վիրավորներին առաջինը օգնության են հասել գազալցակայանի աշխատակիցները, ու արդեն ժամանած փրկարարները օգնել են վիրավորներին դուրս բերել ավտոմեքենայից և տեղափոխել հիվանդանոց: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը, բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի, ավագ քննիչ Արգիշտի Գրիգորյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է ավագ քննիչ Ա. Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր