211652_close_icon
views-count3980 դիտում article-date 17:42 03-08-2017

Սինքֆիլդի գավաթ. Լեւոն Արոնյանը մեկնարկել է հաղթանակով

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում մեկնարկել է շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկությունը: Մրցաշարին մասնակցում է տասը գրոսմայստեր, այդ թվում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: Առաջին տուրում Արոնյանը սպիտակներով հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Յան Նեպոմնյաշչիին: Առաջին տուրից հետո Լեւոն Արոնյանը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը եւ Սերգեյ Կարյակինը մեկական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով կխաղա Ֆաբիանո Կարուանայի հետ: Մասնակիցների կազմ. Լեւոն Արոնյան (Հայաստան), Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Ուեսլի Սո (ԱՄՆ), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Սերգեյ Կարյակին (Ռուսաստան), Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) եւ Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան): Մրցաշարը հանդիսանում է Grand Chess Tour խաղարկության երրորդ փուլը: Մրցաշարը կշարունակվի մինչեւ օգոստոսի 12-ը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր