211652_close_icon
views-count1583 դիտում article-date 18:13 27-08-2015

«Սինքֆիլդի» գերմրցաշար 2015. Լևոն Արոնյանը 4 տուրից հետո Թոփալովի հետ առաջատարն է

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող «Սինքֆիլդի գավաթ» անվանումը կրող գերմրցաշարում կայացել են 4-րդ տուրի հանդիպումները: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է իր հաջող խաղը: Մեր շախմատիստը հերթական տուրում սև խաղաքարերով մրցել է ԱՄՆ-ն ներկայացնող Ուեսլի Սոի հետ և դիտարժան պայքարի արդյունքում հասել հաղթանակի: Մյուս խաղատախտակների շուրջ՝ Գրիշչուկ – Թոփալով 1/2 Գիրի – Կարլսեն 1/2 Վաշյե-Լագրավ – Նակամուրա 1/2 Կարուանա – Անանդ ½ Մրցաշարային աղյուսակում խաղացված 4 տուրերից հետո երկիշխանություն է: Լևոն Արոնյանն ու Վեսելին Թոփալովն ունեն 3-ական միավոր, իսկ Մագնուս Կարսլենն ու Անիշ Գիրին՝ 2.5-ական միավոր: Այսօր կայանալիք 5-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով կմրցի ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր