Աշխարհի Գավաթ. Արոնյանը մեկնարկեց հաղթանակով
Թբիլիսիում մեկնարկեց շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1-ին փուլը:
Հայաստանի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթեց Դանիել Քոուդերիին:
Սեպտեմբերի 4-ին կկայանա այս մրցավեճի երկրորդ պարտիան: Հաջորդ փուլ դուրս գալու համար Արոնյանին բավարար է ոչ-ոքին:
Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակիցները աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր կնվաճեն:
Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչները ոչ-ոքի են խաղացել:
[b]Աշխարհի Գավաթ, առաջին փուլ
[/b]
Լևոն Արոնյան 1-0 Կոուդերի Դանիել
Բորիս Գրաչով 1/2 Հրանտ Մելքումյան
Ռոբերտ Հովհաննիսյան 1/2 Մաքսիմ Ռոդշտեյն