Չինական բանակի 90-ամյակի առթիվ շքերթ է անցկացվել. ցուցադրվել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ
Չինաստանի խոշորագույն Ճուճիհե ռազմական պոլիգոնում անցկացվել է ռազմական շքերթ նվիրված Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի կազմավորման 90-ամյակին: Շքերթն ընդունել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը: Հաղորդում է [url=http://ru.euronews.com/2017/07/30/china-parade]euronews[/url]-ը:
Պաշտոնապես չինական բանակի օրը օգոստոսի 1-ին է: սակայն շքերթը որոշել են անցկացնել այսօր՝ կիրակի, հանգստյան օրը:
Շքերթի նախապատրաստությունը գաղտնի է պահվել: Հայտնի է դարձել միայն երեկ երեկոյան: Օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչներին թույլ չեն տվել մուտք գործել պոլիգոն:
[img]http://shamshyan.com/ups/images/0570239001501410268368768.jpg[/img]
Համենայնդեպս, չինական հեռուստաալիքներով ցուցադրված կադրերում երեևացել է, որ ներկայացված տեխնիկայի գրեթե կեսը նոր է կամ մոդերնիզացված: Ցուցադրվել են նաև նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ՝ ամրացված ինքնագնացների վրա: