2902 դիտում
15:27 24-01-2017
Չինաստանը DF-41 տիպի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ է տեղակայել ՌԴ-ի հետ սահմանին
Չինաստանը Ռուսաստանի հետ սահմանակից Խեյլունցզյան նահանգում տեղակայել է սեփական արտադրության DF-41 տիպի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ։ Այդ մասին գրում է Global Times-ը։
Նշվում է, որ որոշ ժամանակ առաջ չինական կայքերից մեկում հրապարակվել էին այդ հրթիռային համակարգերի լուսանկարները։ Զինվորական վերլուծաբանները վստահ են, որ ամենայն հավանականությամբ համակարգերը տեղակայված են Չինաստանի հյուսիս-արևելյան հատվածում և չեն բացառում, որ դրանց տեղակայումը կարող է կապված լինել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության հետ՝ որպես արձագանք միասնական Չինաստանի մասին Թրամփի արած սադրիչ հայտարարություններին։
«Չինաստանի միջուկային պոտենցիալը պետք է անքան հզոր լինի, որ աշխարհում ոչ մի երկիր չհամարձակվի որևէ պարագայում փորձի բախվել Չինաստանի հետ»,-նշում է թերթը։
Հիշեցնենք, որ չինական լրատվամիջոցները Թրամփի այդ հայտարարության ֆոնին գրել էին. «ԱՄՆ-ի նորիընտիր նախագահը կրակի հետ է խաղում»։
Նմանատիպ նյութեր
4814 դիտում
14:55 30-07-2017
Չինական բանակի 90-ամյակի առթիվ շքերթ է անցկացվել. ցուցադրվել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ
5915 դիտում
13:47 25-04-2017
Չինաստանը 100.000-անոց զորք է տեղակայել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին
1677 դիտում
15:13 17-06-2015
ՌԴ-ն իր միջուկային ուժերին կավելացնի միջմայրցամաքային բալիստիկ ավելի քան 40 հրթիռ
Այս բաժնից
1042 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2838 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
988 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում