211652_close_icon

ՌԴ-ն իր միջուկային ուժերին կավելացնի միջմայրցամաքային բալիստիկ ավելի քան 40 հրթիռ

views-count1785 դիտում article-date 15:13 17-06-2015
Նախագահ Վլադիմիր Պուտինը «Բանակ 2015» ռազմատեխնիկական համաժողովում հայտարարել է, որ Ռուսաստանը մինչև տարեվերջ իր միջուկային ուժերին կավելացնի միջմայրցամաքային բալիստիկ ավելի քան 40 հրթիռ: Նա պարզաբանել է, որ նոր սերնդի հրթիռները կարող են հաղթահարել հակահրթիռային պաշտպանության տեխնիկապես կատարելագործված համակարգերը: Կրեմլը անհանգստացած է ՆԱՏՕ-ի արևելյան եվրոպայի դաշնակից երկրներում ռազմական ներկայության աճով: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Բրյուսելում Եվրահանձնաժողովի ղեկավարի հետ հանդիպմանը քննադատել է Ռուսաստանի դիրքորոշումը` նշելով, որ միջուկային մահակ ճոճելը ոչ միայն արդարացված չէ, այլև վտանգավոր է և սպառնում է իրավիճակի ապակայունացմամբ:

Նմանատիպ նյութեր