Ռուսաստանը հաջողությամբ փորձարկել է միջմայրցամաքային «Տոպոլ» բալիստիկ հրթիռը, հաղորդում է kp.ru-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին։
Նշվում է, որ հրթռին արձակվել է «Պլեսեցկ» կայանից, որը բարձր արագությամբ և ճշգրտությամբ խոցել է Կամչատկա թերակղզու պոլիգոնի պայմանական թիրախը։
Հայտարարության մեջ նշվում է, որ փորձարկումը թույլ է տվել ստուգել յակահրթիռային պաշտպանության մարտական միջոցների հաղթահարման ունակությունը և հրթիռի տեխնիկական բնութագիրը։
Նշենք, որ սեպտեմբերի 5-10-ը Ռուսաստանում անցկացվում են «Կովկաս-2016» լայնամասշտաբ զորավարժությունները, որոնց ներգրավված է առնվազն 12500 զինվորական։