211652_close_icon
views-count59108 դիտում article-date 15:24 12-07-2017

Հերթական արտակարգ դեպքը՝ Երևանի կենտրոնում. բարդին պոկվել և ընկել է Prado-ի վրա. հավաքվածներն էլ կատակում էին. «Ինչպես ուռին ու բարդին, ամեն մարդ իրա դարդին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 11-ին, հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:50-ի սահմաններում Խանջյան փողոցում՝ Շախմատի տան բակում, դարն ապրած հաստաբուն բարդին քամու հետևանքով պոկվել և ընկել է կայանված վիճակում գտնվող Toyota Prado մակնիշի 70 VQ 070 համարանիշի ավտոմեքենայի վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Իսկ թե ով է փոխհատուցելու քաղաքացու կրած վնասը՝ հավաքվածներն էլ չգիտեին, միայն կատակում էին, ասելով. Ում էլ դիմենք, միևնույն է՝ օգուտ չկա: Ավելի լավա երգենք. Ինչպես ուռին ու բարդին, ամեն մարդ իրա դարդին: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր