211652_close_icon
views-count20488 դիտում article-date 15:21 08-06-2023

Արտակարգ դեպք Փարաքարում․ գովազդային վահանակը սյան վրայից պոկվել և ընկել է արտաքին լուսավորության սյան վրա․ հավաքվածներն էլ կատակում էին, թե արագաչափերի համար հովանոց են ստեղծել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղի Երևանյան փողոցի թիվ 100/1 հասցեի հարևանությամբ գովազդային վահանակը երկաթե սյան վրայից պոկվել և ընկել է արտաքին լուսավորության սյան վրա ու առկա է ընկնելու վտանգ։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները։

Ժամանել են նաև «Երքաղլույս» ՓԲԸ-ի, Վաղարշապատի քաղաքապետարանի կոմունալ բաժնի, Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Էջմիածնի էլեկտրացանցի պատասխանատուները։ 

Տեղում հրշեջ-փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները իրականացրել են սահմանազատում և հերթապահություն, մինչև համայնքապետարանի կողմից տրամադրվել է հատուկ տեխնիկա (վերամբարձ կռունկ, ավտոաշտարակ), որից հետո հրշեջ-փրկարարները ապամոնտաժել են կախված գովազդային վահանակը։ 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր