37777 դիտում
17:36 16-10-2015
Ինչպես է Ռոզա Ծառուկյանի պատրաստած մեղրը համտեսում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը. հավաքվածներն էլ կատակում էին. «Այսուհետ մարզպետը քաղցր գործեր է անելու». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` հոկտեմբերի 16-ին, Սյունիքի մարզպետ, «Լիսկա» մականվամբ Սուրեն Խաչատրյանը ուշացումով այցելելով Երևանում կազմակերպված «ԱրմՊրոդԷքսպո» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին և «Հայագրոֆորում» համաժողովին, միայն համտեսեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մոր` տիկին Ռոզա Ծառուկյանի հյուրասիրած մեղրը:
Իսկ հավաքվածներն էլ տեսնելով դա` կատամում էին. «Մեղրը համտեսելուց հետո Սյունիքի մարզպետի բոլոր գործերը քաղցր են լինելու»:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/16/67861/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր` հոկտեմբերի 16-ին, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում մասնակցել էր «ԱրմՊրոդԷքսպո» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի և «Հայագրոֆորում» համաժողովի բացմանը:
Միջոցառումները կազմակերպվել էին ՀՀ Գյուղատնտեսության աշխատողի օրվան ընդառաջ: 2011 թ. սկսած ՀՀ կառավարության որոշմամբ հոկտեմբերի երրորդ կիրակին Հայաստանում նշվում է որպես Գյուղատնտեսության աշխատողի օր:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի` առանց մեկնաբանության:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+