5004 դիտում
10:29 11-07-2017
Ոչ Մոսկվան, ոչ Վաշինգտոնն Ալիևին այլևս չեն վստահում. Արիֆ Մամեդով. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Այսօր, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Չնայած վերջին օրերին սահմանին տիրող լարվածությանը, կողմերը պատրաստակամություն էին հայտնել հավատարիմ մնալ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունը և հանդիպումը չչեղարկել: Այդ հանդիպման ու ընդհանրապես ԼՂ հակամարտության կարգավորմանն ու այդ համատեքստում հայ–ռուսական ու ադրբեջանա–ռուսական հարաբերությունների մասին Turan կայքը զրուցել է ադրբեջանցի դիվանագետ, ԵՄ–ում Ադրբեջանի նախկին դեսպան, ներկայում Ավստրիայում բնակություն հաստատած քաղաքական վտարանդի Արիֆ Մամեդովի հետ:
– Ես վատատեսորեն եմ տրամադրված: Այս պահին Հայաստանը պատճառ չունի գնալու զիջումների: Հայերը հասկանում են, որ Բաքուն շփման գծում լարվածության աճի է գնում ամեն անգամ, երբ երկրի ներսում իրավիճակը շիկանում է: Հայերին միանգամայն ձեռնտու է առկա ստատուս–քվոն: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հասկանում է, որ Մամեդյարովը ոչինչ չի որոշում: Եթե նույնիսկ նրանց հանդիպումը կայանա, ապա միայն բանակցային խաղաղարար գործընթաց պատկերելու և ոչ թե Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար:
[b]– Շատերը պնդում են, որ Ադրբեջանի գործողությունների թիկունքում կանգնած է Ռուսաստանը:[/b]
– Ադրբեջանա–ռուսական հարաբերությունները որևէ առաջընթացի նախաշեմին չեն գտնվում: Այդ հարաբերությունները պետք է ընկալել Ռուսաստանի համար հաջող ավարտված G20–ի, ավելի կոնկրետ՝ Թրամփի ու Պուտինի հանդիպման արդյունքների համատեքստում: Մոսկվան ակնհայտորեն նյարդայնացած է «գահաժառանգության» պլանից և Բաքվի իշխանությունների՝ երկրի ներքին խնդիրներից ժողովրդի ուշադրությունը շեղելու նպատակով Ղարաբաղում իրավիճակը լարելու փորձերից: Իսկ այսօր Ղարաբաղում իրավիճակը լարելը Մոսկվայի շահերից չի բխում: Այսօր Մոսկվան շատ ավելի կարևոր աշխարհաքաղաքական հարցեր ունի: Կարծում եմ՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովը շատ խիստ մեսիջ ունի Պուտինից՝ հասցեագրված բոլոր ուղղություններով սնանկացած Ադրբեջանի ռեժիմին:
[b]– Դուք հաջողված համարեցիք Թրամփի ու Պուտինի բանակցությունները: Նույնիսկ եթե դրանք համարենք այդպիսին, դրանք ի՞նչ կապ ունեն Ադրբեջանի հետ:[/b]
– Պուտինի ու Թրամփի քննարկած կարևոր թեմաների մեջ Բաքվի ռեժիմի ճակատագրի հարցը չի մտնում: Սնանկացած ռեժիմը որևէ հետաքրքրություն չի ներկայացնում կողմերի համար: Ամենակարևորն այն է, որ ոչ Մոսկվան, ոչ Վաշինգտոնն Ալիևին այլևս չեն վստահում: Պուտինը հատուկ ծառայությունների սպայի մտածելակերպ ունի: Եթե պայմանավորվում են մի բանի մասին, իսկ հետո խոստումը չեն կատարում, անմիջապես կորցնում են նրա վստահությունը: Ղարաբաղում իրավիճակի սրման վրա խաղադրույք անելը նույնպես հարուցեց Մոսկվայի դժգոհությունը: Վաշինգտոնն էլ դժգոհություններ ունի Բաքվից՝ երկրում մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հետ կապված: Բացի այդ, ռեժիմի սնանկացման վերաբերյալ ամեն օր մամուլում ջրի երես դուրս եկող սկանդալները Ռուսաստանի ու ԱՄՆ-ի իմիջի համար չափազանց անցանկալի են դարձնում ցանկացած կապ այդ վարչակարգի հետ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում[/b]
Նմանատիպ նյութեր
10305 դիտում
21:53 25-07-2020
Արիֆ Մամմադով. Հայերի նկատմամբ անկարգությունները կազմակերպել են Ադրբեջանի հատուկ ծառայությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
6682 դիտում
13:57 13-03-2021
Չքվեք ձեր պաշտոններից, թող գան մարդիկ, ում Մոսկվան վստահում է. Աշոտյան
Այս բաժնից
2797 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10519 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am