Արտառոց դեպք՝ Վայոց ձորի մարզում․ ամուսինները «Wildberries»-ից գնած կեղծ թղթադրամներով վճարել են հեղուկ գազի դիմաց և Արենիի կրպակներից մեկում․ Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերել ու ձերբակալել են նրանց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 12-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շիրակի մարզի բնակիչ 43-ամյա Մարիամ Վ․-ն և Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Դավիթ Դ․-ն վերջինիս կողմից շահագործվող «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով կեղծ փողեր իրացնելու նպատակով գտնվում են Արենի բնակավայրի տարածքում, Արարատի մարզի Սուրենավան բնակավայրում և Արենի բնակավայրում գործող տաղավարներից մեկում իրացրել են կեղծ թղթադրամներ և պատրաստվում են այլ վայրերում ևս իրացնել կեղծ թղթադրամներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստացված տեղեկություններն իրացնելիս հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ժամը 21։10-ի սահմաններում Մարիամ Վ․-ն և Դավիթ Դ․-ն Երևան-Մեղրի ավտոճանապարհի 121-րդ կմ հատվածում վերը նշված ավտոմեքենայով հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ Դավիթ Դ․-ի մոտ գտնվող կանանցի պայուսակից հայտնաբերվել է թվով 3 հատ 2 հազար անվանական արժեքով, թվով 6 հատ 5 հազար անվանական արժեքով, թվով 7 հատ 10 հազար անվանական արժեքով, թվով 36 հատ 20 հազար անվանական արժեքով, թվով 10 հատ 50 հազար անվանական արժեքով և թվով 10 հատ 100 հազար անվանական արժեքով կեղծ թղթադրամներ:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Դավիթ Դ․-ն ոստիկաններին հայտնել է, որ հայտնաբերված թղթադրամները «Վալդբերիս» հավելվածով պատվիրել և ստացել է կինը` Մարիամ Վ․-ն, իսկ ինքը Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող հեղուկ գազի լիցքավորման կայանում մեքենայի լիցքավորման դիմաց վճարել է կեղծ 20 հազար դրամ անվանական արժեքով թղթադրամով և ստացել 18 հազար դրամ մանր, ինչպես նաև նույն օրը Արենի բնակավայրում`Երևան-Մեղրի ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող տաղավարներից մեկում Մարիամ Վ․-ն կատարել է գնումներ, որի դիմաց վճարել է կեղծ 20 հազար դրամ։
Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։